Հոդված 2. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը և բանկերի գործունեության իրավական կարգավորումը
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը և բանկերի գործունեության իրավական կարգավորումը
1. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (այդ թվում` դուստր բանկերը), նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաև օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում և սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով: Բանկի՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Համահայկական բանկի առանձնահատկությունները սահմանվում են «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4.
(2-րդ կետը փոփ. 06.11.01 ՀՕ-254, 15.11.05 ՀՕ-227-Ն, 09.04.07 ՀՕ-184-Ն, 11.10.07 ՀՕ-199-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-34-Ն, 22.12.10 ՀՕ-255-Ն, 12.11.15 ՀՕ-134-Ն, 29.05.25 ՀՕ-166-Ն)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-366-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)