Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԲԱՆԿԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21.11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21.11.

Բանկի գլխավոր հաշվապահը

Բանկի գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը (տեքստում՝ գլխավոր հաշվապահ) իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գլխավոր հաշվապահի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:

Բանկի գլխավոր հաշվապահը նշանակվում է բանկի խորհրդի կողմից՝ բանկի գործադիր տնօրենի (տնօրինության) ներկայացմամբ:

Բանկի գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները չեն կարող փոխանցվել ընդհանուր ժողովին, խորհրդին, գործադիր մարմնի անդամներին, ներքին աուդիտի ստորաբաժանմանը կամ այլ անձի:

Բանկի գլխավոր հաշվապահն առնվազն եռամսյակը մեկ անգամ բանկի խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն՝ խորհրդի հաստատած ձևով և բովանդակությամբ:

Բանկի գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում բանկի հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև բանկի մասնակիցներին, պարտատերերին և զանգվածային լրատվության միջոցներին բանկի մասին տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և բանկի կանոնադրությանը համապատասխան:

(21.11-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, փոփ. 16.04.26 ՀՕ-150-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։