Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-12-02-ից մինչև 2020-04-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-04-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Բանկերի ինքնուրույնությունը

գործել է մինչև 2020-04-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 11. Բանկերի ինքնուրույնությունը

1. Արգելվում է որևէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա` նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Օրենքով սահմանված կարգով բանկի ղեկավարներին կարող է տրվել զենք կրելու իրավունք:

2. Բանկի ղեկավարի վրա ապօրինաբար ներգործելու կամ բանկի ընթացիկ գործունեությանն ապօրինաբար միջամտելու հետևանքով բանկին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Կառավարությունը և բանկերը պատասխանատու չեն միմյանց պարտավորությունների համար, եթե բանկերը կամ կառավարությունը այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկը և բանկերը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:

4. Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը:

(պարբերությունն ուժը կորցրել է 15.11.05 ՀՕ-227-Ն)

(11-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253, փոփ. 15.11.05 ՀՕ-227-Ն, 29.11.11 ՀՕ-304-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։