Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի և բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ինչպես նաև համատեղ ապրող կամ միևնույն տնտեսություն վարող հետևյալ անձինք՝ ծնողները, տատը, պապը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրն ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները, ամուսնու ծնողները, ամուսնու՝ 18 տարին լրացած զավակը:

Անձինք համարվում են միևնույն տնտեսություն վարող, եթե նրանցից մեկի ֆինանսական վիճակի վատթարացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մյուսի ֆինանսական վիճակի վատթարացման, կամ նրանցից մեկի եկամուտը կամ ֆինանսական այլ միջոցները օգտագործվում են կամ կարող են օգտագործվել համատեղ ծախսերի կամ մյուսի ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Կենտրոնական բանկը կարող է սահմանել միևնույն տնտեսություն վարելու չափանիշներ:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։