Գլուխ 2 · ԲԱՆԿԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 21.5
Հոդված 21.5.
Բանկի խորհրդի նախագահը
Բանկի խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կողմից խորհրդի անդամների կազմից:
Բանկի խորհրդի նախագահը՝
ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ) գումարում և նախագահում է խորհրդի նիստերը.
գ) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
դ) նախագահում է բանկի ընդհանուր ժողովում.
ե) կազմակերպում է խորհրդին կից հանձնաժողովների աշխատանքը:
(21.5-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)