Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-02-ից մինչև 2020-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9. Նշանակալից մասնակցությունը

գործել է մինչև 2020-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Նշանակալից մասնակցությունը

1. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությունը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի: 2. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով ուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը: 3. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների, ինչպես նաև ֆինանսական խմբերի գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով անուղղակի նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում՝

ա) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.

բ) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.

գ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս և ավելի մասնակցություն.

դ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում ունի կամ չունի մասնակցություն և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:

(9-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 12.11.15 ՀՕ-134-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։