Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-12-ից մինչև 2020-10-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 39.6

գործել է մինչև 2020-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 39.6.

Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման վերաբերյալ պահանջների չկատարման հետևանքները

1. Գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը և կնքվել է սույն օրենքի 39.5 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե բանկի հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ՝ չգիտեր և չէր կարող իմանալ նշված պահանջները բանկի կողմից չպահպանելու մասին:

2. Շահագրգիռ ճանաչված անձը բանկի առջև պատասխանատվություն է կրում բանկին պատճառված վնասների չափով: Եթե պատասխանատվության ենթակա է մի քանի անձ, ապա նրանք բանկի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

Անձն ազատվում է սույն մասով սահմանված պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ գործարքի կնքմամբ բանկը կկրի վնասներ:

3. Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման վերաբերյալ սույն օրենքի 39.3-ից 39.6 հոդվածների պահանջները չեն կիրառվում, եթե՝

ա) բոլոր բաժնետերերի կողմից իրականացվում է բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը.

բ) իրականացվում է բաժնետոմսերի փոխարկվող այլ արժեթղթերի փոխարկումը.

գ) կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկի կողմից ձեռք բերելու դեպքում, եթե տվյալ տեսակի (դասի) բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) բոլոր սեփականատերերն ունեն հավասար իրավունք՝ համամասնորեն վաճառելու իրենց պատկանող տվյալ տեսակի (դասի) բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը):

4. Սույն հոդվածի պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության:

(39.6 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։