Հոդված 59. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման մասին դիմումը մերժելը
Հոդված 59. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման մասին դիմումը մերժելը
1. Մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի մերժելու սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված դիմումը, եթե դիմումը չի ներկայացվել սահմանված ժամկետում կամ չի համապատասխանում սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևին:
Դիմումը մերժելու և դրա պատճառների մասին մասնակիցների ռեեստրը վարողը տեղեկացնում է դիմում ներկայացրած ժառանգին այն եղանակով, որ եղանակով դիմումը ներկայացվել է:
2. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված դիմումը սահմանված պահանջները չբավարարելու հիմքով մերժվելու դեպքում ժառանգը պետք է ներկայացնի սահմանված պահանջները բավարարող դիմում:
(59-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-71-Ն)