Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, դրա հաշվարկման պարբերականությունը և հաստատման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, դրա հաշվարկման պարբերականությունը և հաստատման կարգը

1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ՝ մինչև հունիսի 30-ը՝ կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, և հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

2. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

(6-րդ հոդվածը փոփ. 16.04.26 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։