Հոդված 5. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման և սահմանման կարգը
Հոդված 5. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման և սահմանման կարգը
1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը, սկսած 2004 թվականից, հաշվարկվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակվող և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա։
2. Նշված մեթոդական հանձնարարականների մշակման աշխատանքներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է մասնակցել Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը։
3. Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանվում են օրենքով։ Մինչև սույն կետով նախատեսված օրենքի ընդունումը առաջին երեք տարվա համար կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։