Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 15. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կողմից օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի օպերատորին և այլ մասնակցին տալ նախազգուշացում և խախտումները վերացնելու կամ սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջները պահպանելու հանձնարարական: Հանձնարարականում Կենտրոնական բանկը կարող է սահմանել հանձնարարականի կատարման ժամկետ և որոշակի միջոցառումներ կատարելու պահանջ, որը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:

2. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարականը չկատարելու կամ սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է արգելել վճարահաշվարկային համակարգի մասնակցի (բացառությամբ օպերատորի) գործունեությունը հայաստանյան վճարահաշվարկային համակարգում, իսկ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի դեպքում` կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության վերաբերյալ իր թույլտվությունը:

3. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում կրկին թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից պահանջել փոխել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորին, իսկ նման պահանջը չբավարարելու դեպքում` կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության վերաբերյալ իր թույլտվությունը:

4. Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երեք անգամ թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակցի և (կամ) օպերատորի նկատմամբ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Վճարահաշվարկային համակարգի մասնակցի կողմից նույն խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում չորս և ավելի անգամ թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է վճարահաշվարկային համակարգի մասնակցի և (կամ) օպերատորի նկատմամբ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված տուգանքների գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Բացի սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցներից, վճարահաշվարկային համակարգի մասնակիցը և օպերատորը կրում են նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվություն:

(15-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։