Հոդված 18. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք
Հոդված 18. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք
1. Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք են և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն`
ա) Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
բ) բանկը` բանկերի գործունեությունը կարգավորող օրենքներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.
գ) վճարահաշվարկային կազմակերպությունները` սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.
դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանը` գանձապետական համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) (կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-180-Ն)
զ) այլ անձինք, որոնք վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, միջազգային պայմանագրերով:
2. Չեկերի, վճարային քարտերի, էլեկտրոնային փողերի և Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ վճարային գործիքների սպասարկման (բացառությամբ երրորդ անձանց օգտին վճարումների ընդունման և կատարման հետ կապված) և (կամ) իրացման (տարածման) ծառայություններ կարող են մատուցել նաև սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձինք` վճարային գործիք թողարկողի կողմից կամ վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն տրված իրավասության հիման վրա` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով և կարգով տեղեկացնելով Կենտրոնական բանկին: Ընդ որում` Կենտրոնական բանկին չտեղեկացնելն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվություն:
Սույն մասում նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկի պահանջով վերջինիս ներկայացնել իրենց կողմից վճարային գործիքների սպասարկման և (կամ) իրացման (տարածման) հետ կապված ցանկացած տեղեկատվություն, նույնիսկ եթե այն պարունակում է առևտրային կամ այլ գաղտնիք:
(18-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-180-Ն)