Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-02-ից մինչև 2020-05-23։Բացել գործող տեքստը

Հոդված 15. Տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները

գործել է մինչև 2020-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 15. Տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները

1. Բանկը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքի 10, 11, 12 և 13 հոդվածներին համապատասխան տրամադրում է միայն իր հաճախորդի վերաբերյալ, ընդ որում, եթե հաճախորդների` բանկում պահվող փաստաթղթերում նշված են այլ անձանց կամ կազմակերպությունների անուններ կամ անվանումներ, գործարքի (գործառնության) պայմաններ և նման այլ տեղեկություններ, վերջիններս սույն հոդվածի իմաստով համարվում են հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:

2. Բանկը իրավունք չունի տվյալ հաճախորդի վերաբերյալ սույն օրենքում սահմանված կարգով տեղեկություններ տրամադրելիս, վերջինիս կողմից կնքված պայմանագրի կամ այլ գործարքների (գործառնությունների կողմ հանդիսացող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, եթե դրանք չեն պահանջվել սույն օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։