Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-23-ից մինչև 2020-06-18։Բացել գործող տեքստը

Հոդված 13.1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը

գործել է մինչև 2020-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 13.1 Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը

(վերնագիրը խմբ. 21.06.14 ՀՕ-118-Ն)

1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, ներառյալ՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի (սույն հոդվածի իմաստով՝ լիազոր մարմին) կողմից վերլուծվելու արդյունքում, եթե լիազոր մարմինը գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածներ, ապա ծանուցում է տրամադրում քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Ծանուցման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն ծանուցման, լիազոր մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններ ներկայացնել նաև ծանուցման մեջ նշված հանգամանքներին առնչվող այլ տեղեկություններ:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ քրեական հետապնդման մարմինների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմիններին կարող են տրամադրվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):

(13.1-ին հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-14, փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-84-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-118-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։