Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-01-ից մինչև 2021-08-07։Բացել գործող տեքստը

Հոդված 5. Երրորդ անձինք

գործել է մինչև 2021-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 5. Երրորդ անձինք

Սույն օրենքի իմաստով երրորդ անձ են համարվում բացի տվյալ բանկից և իր հաճախորդից, բոլոր այլ անձինք, ընդ որում, Կենտրոնական բանկը, բանկերը և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպությունները, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոները, Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, երրորդ անձ չեն հանդիսանում:

Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթավորման հիմնադրամը, արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, վաճառողը, սպասարկողը, ինչպես նաև արժեթղթավորման հիմնադրամին արժեթղթավորման կապակցությամբ ծառայություններ մատուցող այլ անձինք չեն համարվում երրորդ անձինք:

(5-րդ հոդվածը փոփ. 29.05.02 ՀՕ-367-Ն, լրաց. 24.11.04 ՀՕ-146-Ն, 26.05.08 ՀՕ-98-Ն, 22.10.08 ՀՕ-187-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։