Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-10-17։Բացել գործող տեքստը

Հոդված 13. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հարկային մարմիններին

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 13. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը հարկային մարմիններին

Բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան, տրամադրում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին միայն դատարանի` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31.7-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:

Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու փաստի վերաբերյալ:

(13-րդ հոդվածը խմբ. 02.12.97 ՀՕ-164, լրաց. 12.04.22 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։