Հոդված 14. Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև
Հոդված 14. Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև
1. Բանկերը, իրենց գործունեության անվտանգությունը, վարկերի և այլ ներդրումների վերադարձելիությունը ապահովելու նպատակով, կարող են միմյանց հետ փոխանակել կամ միմյանց տրամադրել իրենց հաճախորդների մասին տեղեկություններ, թեկուզև դրանք բանկային գաղտնիք կազմեն:
2. Կենտրոնական բանկը իրավունք ունի բանկերի վերահսկողության ընթացքում, ստանալու և ծանոթանալու բանկերի հաճախորդների վերաբերյալ տեղեկություններին, թեկուզև դրանք բանկային գաղտնիք կազմեն, եթե այդ տեղեկությունները անհրաժեշտ են վարկային և այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման համար: