Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-04-14։Բացել գործող տեքստը

Հոդված 11. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը դատարանին

գործել է մինչև 2007-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 11. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը դատարանին

1. Բանկերը քաղաքացիական և քրեական գործերի կողմ հանդիսացող իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:

2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը ստանալու պահից երկու բանկային օրվա ընթացքում դատարանին կամ դատարանի կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և կնքված ծրարում: Այդ ընթացքում բանկը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը ստանալու և բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։