Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-02-ից մինչև 2020-05-23։Բացել գործող տեքստը

Հոդված 17. Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը

գործել է մինչև 2020-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը

1. Բանկերի ղեկավարները պարտավոր են քրեական հետապնդում իրականացնող մարմնին հայտնել իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության մասին, ընդ որում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և փաստաթղթերը քրեական հետապնդում իրականացնող մարմնին տրամադրվում են սույն օրենքի 10 և 11 հոդվածներին համապատասխան: Բանկերի ծառայողները պարտավոր են իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության վերաբերյալ նման տեղեկությունների մասին գրավոր ձևով հայտնել բանկի ղեկավարներին, կամ նրանցից թեկուզ մեկին:

2. Սույն օրենքի որևէ հոդված չի կարող մեկնաբանվել որպես հանցագործության հետքերը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները պարտակելու, կամ հանցագործության մասին չհայտնելու մեջ մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից ազատող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։