Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-07-12-ից մինչև 2008-08-31։Բացել գործող տեքստը

Հոդված 10. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 10. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին

1. Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և կնքված ծրարում: Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի վերաբերյալ:

3. Բանկի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել բանկի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում և սույն օրենքի 11, 12 և 16 հոդվածներում սահմանված կարգով:

(Վերնագիրը փոփ. 27.02.07 ՀՕ-112-Ն)

(10-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.02.07 ՀՕ-112-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։