Հոդված 10. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին
Հոդված 10. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին
(վերնագիրը փոփ. 27.02.07 ՀՕ-112-Ն)
1. Բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում կամ էլեկտրոնային եղանակով: Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի վերաբերյալ:
3. Բանկի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել բանկի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում և սույն օրենքի 11, 12 և 16 հոդվածներում սահմանված կարգով:
(10-րդ հոդվածը խմբ., փոփ. 27.02.07 ՀՕ-112-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-63-Ն, 30.06.21 ՀՕ-308-Ն, լրաց. 16.04.26 ՀՕ-175-Ն)