Հոդված 57. Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
Հոդված 57. Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Երկարամյա ծառայության, արտակարգ իրավիճակների դեպքում անձնուրաց ծառայության, ծառայողական պարտականությունները, ինչպես նաև առաջադրանքները պատշաճ կատարելու համար փրկարարական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
ա) շնորհակալության հայտարարում.
բ) միանվագ դրամական պարգևատրում.
գ) հուշանվերով պարգևատրում.
դ) մեդալի կամ կրծքանշանի շնորհում.
ե) պարգևատրում պատվոգրով.
զ) (կետն ուժը կորցրել է 17.09.09 ՀՕ-173-Ն)
է) արտահերթ կոչումի շնորհում:
Ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր:
2. Ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:
4. (մասն ուժը կորցրել է 09.01.17-ից` սույն օրենքի 113-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն)
5. Փրկարար ծառայության ղեկավարի և նրա տեղակալների նկատմամբ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. Ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:
7. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններում սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի «ա»-«գ» կետերով նախատեսված խրախուսանքներից, համապատասխան նախարարը կիրառում է նաև խրախուսանքի հետևյալ միջոցները.
ա) հատուկ կրթաթոշակի նշանակում.
բ) կրթաթոշակի բարձրացում:
(57-րդ հոդվածը փոփ. 17.09.09 ՀՕ-173-Ն, 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-166-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն)