Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-09-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 16 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 110. Ծառայողների առաջին ատեստավորումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 110. Ծառայողների առաջին ատեստավորումը

1. Ծառայողների առաջին ատեստավորումն ավարտվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Առաջին ատեստավորումից հետո հաջորդ ատեստավորումն սկսվում է մեկ տարի հետո: 2. Մինչև սույն օրենքով սահմանված ծառայության անցնելը, պահպանվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի զինվորական ու քաղաքացիական անձնակազմի կարգավիճակը և արտոնությունները: 3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` առանց բարձրագույն կրթության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

4. Առանց բարձրագույն կրթության` համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները որակավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ուսումնական հաստատություններում ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:

5. Մինչև 2010 թվականը, ավագ խմբում սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի կարող են նշանակվել սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնում ծառայող միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Նշված քաղաքացիներին պաշտոնի նշանակելիս շնորհվում է կրտսեր լեյտենանտի, իսկ նրանց առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի զինծառայողները փրկարարական ծառայության անցնելու դեպքում նրանց հետ կնքվում է փրկարարական ծառայության պայմանագիր, և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված դրամական օգնությունը տրվում է փրկարարական ծառայությունից արձակվելու դեպքում` սույն օրենքի 74-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։