Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-10-28-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 12 · ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 68. Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 68. Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում

(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-401-Ն)

1. Լիազոր մարմինը փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման խնդիրների, գործառույթների կատարումը և իր համակարգը բարձր որակավորման մասնագետներով ապահովելու, ծառայողներին վերապատրաստելու (որակավորելու), բնակչության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուսուցումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթներն իրականացնում է ուսումնական հաստատության միջոցով:

2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի կարգավիճակը և կառավարումը սահմանվում են օրենսդրությամբ:

3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստումը, վերաորակավորումը, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրերն իրականացնում է փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման միջոցով:

4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետ նշանակվում է փրկարար ծառայությունում գլխավոր խմբի պաշտոնում առնվազն հինգ տարվա ծառայության ստաժ ունեցող անձը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի (տեղակալի), մասնագիտական դեպարտամենտների պետերի, վերապատրաստման կենտրոնի պետի պաշտոնները փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են, մասնագիտական դեպարտամենտների պետերի տեղակալների և վերապատրաստման կենտրոնի պետի տեղակալի պաշտոնները` ավագ խմբի պաշտոններ, իսկ ավագ տեսուչների և տեսուչների պաշտոնները՝ միջին խմբի պաշտոններ:

5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ուսումնական գործընթացում պայմանագրային հիմունքներով կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքային պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհանդիսացող անձինք:

6. Հրշեջ-փրկարարի արհեստագործական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բավարարում են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

7. Փրկարար ծառայության միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել հրշեջ-փրկարարի արհեստագործական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները:

8. Բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել փրկարարական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները: Մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները:

9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման ձևով:

10. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-319-Ն)

11. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-319-Ն)

12. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

13. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-319-Ն)

14. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-319-Ն)

15. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-319-Ն)

16. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-319-Ն)

17. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո` երկամսյա ժամկետում, փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:

18. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:

19. Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:

20. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը և կազմերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

21. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ:

(68-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-401-Ն, փոփ. 02.10.25 ՀՕ-319-Ն)

(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

(հոդվածը 11.09.25 ՀՕ-295-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։