Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 73. Ծառայողներին վճարվող պարգևատրումները և միանվագ օգնությունները

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 73. Ծառայողներին վճարվող պարգևատրումները և միանվագ օգնությունները

1. Ծառայողներին տարվա արդյունքներով վճարվում է միանվագ դրամական պարգևատրում՝ պաշտոնային դրույքաչափի չափով:

2. Ծառայողներին տարվա ընթացքում ծառայական պարտականությունների օրինակելի կատարման համար աշխատավարձի տնտեսված միջոցների հաշվին վճարվում է պարգևատրում՝ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի սահմանած կարգով և չափերով:

3. Ծառայողներին արձակուրդ տրամադրելիս վճարվում է արձակուրդային միանվագ դրամական օգնություն` դրամական բավարարման չափով:

4. Ծառայողը կարող է պարգևատրվել հուշանվերով, որի արժեքը չպետք է գերազանցի պաշտոնային դրույքաչափի տասնապատիկի չափը:

(73-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։