Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ

Հոդված 25. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը

«Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է`

ա) հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած ծառայողներին.

բ) ենթասպաներին` «լեյտենանտ» հաստիքային և ավելի բարձր հաստիքային պաշտոնի փոխադրվելու դեպքում, եթե ստացել են բարձրագույն կրթություն.

գ) փրկարարական ծառայության ընդունված և «լեյտենանտ» ու ավելի բարձր հաստիքային պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն պաշտոնի անձնագրով սահմանված բարձրագույն մասնագիտական կրթություն.

դ) 5 և ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած բարձրագույն կրթություն չունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին` ծառայությունից ազատվելու դեպքում.

ե) «կրտսեր լեյտենանտներին»` կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալիս, եթե ստացել են բարձրագույն կրթություն.

զ) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` բարձրագույն կրթության առկայության դեպքում` միջին խմբի պաշտոնի նշանակվելիս:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։