Հոդված 5. Փրկարար ծառայության հիմնական խնդիրները
Հոդված 5. Փրկարար ծառայության հիմնական խնդիրները
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
Փրկարար ծառայության հիմնական խնդիրներն են` ա) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկումը, պահպանումը. բ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
գ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
դ) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերով իրազեկմանը.
ե) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակումն ու մասնակցումը դրանց կատարման ապահովմանը.
զ) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.
է) մասնակցում է բնակչության ուսուցման կազմակերպմանը՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով.
ը) պետական հակահրդեհային ծառայության մատուցումը.
թ) արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)