Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 80. Ծառայողի վարձատրության կարգը

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 80. Ծառայողի վարձատրության կարգը

1. Ծառայողի վարձատրության և դրամական օգնության վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

2. Ծառայողի դրամական բավարարման վճարումները տրվում են կանխիկ կամ վճարագրերով կամ բանկային հաշվին դրամական փոխանցումներով:

3. Ծառայողներին յուրաքանչյուր ամսվա համար դրամական բավարարումը վճարվում է մինչև այդ ամսվա 30-ը ընկած ժամանակահատվածում:

4. Ծառայողին վճարովի արձակուրդի համար հիմնական արձակուրդային վճարը և միանվագ դրամական օգնությունը տրվում է արձակուրդից առնվազն երեք օր առաջ:

5. Ծառայողին նախորդ տարվա արդյունքների հիման վրա պարգևատրումը տրվում է հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

6. Ծառայողի վարձատրության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն նրա համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:

7. Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման պատճառով, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ծառայողին առանց նրա համաձայնության ցածր պաշտոնի փոխադրելու դեպքում պահպանվում է ծառայողի կողմից զբաղեցրած նախորդ պաշտոնի համապատասխան խմբի դրամական բավարարման մակարդակը:

8. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ այլ աշխատանքի վայր գործուղված կամ պաշտոնի փոփոխման դեպքում ծառայողների նախկին դրամական բավարարումը պահպանվում է, եթե նոր պաշտոնում այն ավելի ցածր է:

(80-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։