Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-06-ից մինչև 2018-04-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 27. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2018-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 27. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հանձնաժողովը`

1. Յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում`

1) տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման,

2) տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի,

3) տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմների,

3.1) մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների,

4) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:

2. Յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`

1) համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության մասին.

2) ապրանքային շուկաների վերլուծությունը.

3) տնտեսական մրցակցության կարգավորման և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները.

3.1) մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի վերլուծությունը.

4) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:

3. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը և նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:

(27-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-436-Ն, լրաց. 12.04.11 ՀՕ-137-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։