Հոդված 23. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հոդված 23. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
1. Հանձնաժողովի նախագահը`
ա) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
բ) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով Հանձնաժողովի անդամներին և իր կողմից նշանակվող աշխատակիցներին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.
գ) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-257-Ն)
դ) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստի օրակարգը.
ե) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.
զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները.
է) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմի հաuտիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատակիցների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամաններ, իրականացնում է uույն օրենքով, այլ իրավական ակտերով և Հանձնաժողովի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
(23-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն, լրաց. 12.04.11 ՀՕ-137-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-249-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-257-Ն, փոփ., խմբ. 13.09.19 ՀՕ-176-Ն)