Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՍՏՈՒԳՄԱՆ, ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ, ԴԻՏԱՆՑՄԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 52. Հանձնաժողովի կողմից արտաքին դիտում իրականացնելը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 52. Հանձնաժողովի կողմից արտաքին դիտում իրականացնելը

1. Արտաքին դիտում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի պարզման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ ինտերնետային կայքում կամ բաց տարածությունում կամ հասարակական վայրում իրականացվող դիտարկումը։

2. Արտաքին դիտումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա։ Հրամանում նշվում են Հանձնաժողովի լրիվ անվանումը, արտաքին դիտում կատարելու նպատակը, ժամկետները, վայրը, որտեղ իրականացվելու է արտաքին դիտումը և Հանձնաժողովի` արտաքին դիտում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

3. Արտաքին դիտում իրականացնելու վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

4. Հանձնաժողովն արտաքին դիտում իրականացնելիս կարող է կիրառել համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնիկական միջոցներ, օգտագործել տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ սարքավորումներ և կրիչներ։

5. Արտաքին դիտման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` մեկ օրինակից: Արտաքին դիտման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում է (են) արտաքին դիտում իրականացնող անձը (անձինք)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։