Հոդված 58. Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության ընդունման հիմքերը
Հոդված 58. Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության ընդունման հիմքերը
(վերնագիրը փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)
1. Մինչև համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի (բացառությամբ նորմատիվ իրավական ակտի) ընդունումը դրա՝ տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմելու իրավունք ունեն պետական մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտները:
2. Մինչև նորմատիվ իրավական ակտի ընդունումը դրա՝ տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերը վնասելու, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու խնդրանքով Հանձնաժողով դիմելու իրավունք ունի այն ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմինը կամ դրա պաշտոնատար անձը:
3. Նորմատիվ իրավական ակտի նախագծի՝ տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ եզրակացություն Հանձնաժողովը կարող է ընդունել սեփական նախաձեռնությամբ:
(58-րդ հոդվածը փոփ. 04.03.22 ՀՕ-44-Ն, 03.07.25 ՀՕ-205-Ն)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)