Հոդված 61. Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունը
Հոդված 61. Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունը
(վերնագիրը փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)
1. Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը, բացառությամբ նորմատիվ իրավական ակտի նախագծի կապակցությամբ ընդունվելու դեպքի, պարտադիր է, և դրանով չառաջնորդվելը կարող է հիմք լինել տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցելու համար:
2. Նորմատիվ իրավական ակտի նախագծի՝ տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ:
(61-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)