Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 17.1 · (գլուխը լրաց. 03.07.25 ՀՕ-205-Ն)

Հոդված 91.3. Ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտման վերաբերյալ պարզեցված վարույթը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 91.3. Ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտման վերաբերյալ պարզեցված վարույթը

1. Ապրանքի գնի ներկայացման՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերևույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում։

2. Ծանուցում ուղարկելու առիթ է ապրանքի գնի ներկայացման՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ Հանձնաժողովում ցանկացած ձևով ստացված տեղեկությունը։

3. Ծանուցումը պարունակում է առերևույթ խախտման նկարագրությունը, տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների նկարագրությունը և հետևանքները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների չկատարման հետևանքների վերաբերյալ պարզաբանումը։

4. Իրավախախտում կատարելու փաստն ընդունելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Հանձնաժողով է ներկայացնում խախտումը դադարեցրած լինելու և հիսուն հազար դրամ վճարած լինելու վերաբերյալ տեղեկատվություն։ Գրավոր ծանուցումն առաջին անգամ ուղարկվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից հիսուն հազար դրամ վճարելու պահանջը չի կիրառվում։

5․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները կատարվելու դեպքում համապատասխան տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվելու հաջորդող օրվանից գրավոր ծանուցումն ստանում է ուժի մեջ մտած վարչական ակտի ուժ, իսկ տնտեսավարող սուբյեկտը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարվելու փաստը։

6․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է հարուցել սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։