Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-18-ից մինչև 2021-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 13. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

գործել է մինչև 2021-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 13. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

1. Ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը:

2. Ոստիկանության պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը:

3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը:

4. Ոստիկանության զորքերի հրամանատարին Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալն է:

5. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետը:

6. Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

7. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

8. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները: Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:

9. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:

10. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է Ոստիկանության պետը:

(13-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 13.11.07 ՀՕ-251-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-273-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։