Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-01-ից մինչև 2023-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 11.1 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 60.10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելիս քաղաքացիական ծառայողի երդումը

գործել է մինչև 2023-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 60.10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելիս քաղաքացիական ծառայողի երդումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ.

«Ես` (անուն, ազգանուն, հայրանուն), ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը, երդվում եմ.

անձնվիրաբար ծառայել հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս և պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը:»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին:

(60.10-րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։