Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-17-ից մինչև 2008-05-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

գործել է մինչև 2008-05-24Բացել ARLIS-ում

Հոդված 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.

1) ոստիկանության կրտսեր կոչումներ`

- ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,

- ոստիկանության սերժանտ` 2 տարի,

- ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,

- ոստիկանության ավագ` 3 տարի,

- ոստիկանության ենթասպա` 4 տարի:

Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.

2) ոստիկանության միջին կոչումներ`

- ոստիկանության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,

- ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,

- ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- ոստիկանության կապիտան` 3 տարի,

- ոստիկանության մայոր` 4 տարի.

2.1) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.

3) ոստիկանության գլխավոր կոչում`

- ոստիկանության գնդապետ:

Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ոստիկանությունում կամ այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դատախազության դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դատախազության դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:

Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2.1. Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2.2. Դասային աստիճանների և ոստիկանության կոչումների համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամ ոստիկանության ծառայողին սույն օրենքի 60.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս:

3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։