Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-12-16-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 63. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 63. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

1. Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամիս հետո, և ավարտվում է 2006 թվականի հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ոստիկանության ծառայողների 1/3-ը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

Առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին և ավագ խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնների:

Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ոստիկանության ուսումնական հաստատությունում երկամյա ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Մինչև 2010 թվականն միջին խմբում սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի կարող են նշանակվել նաև միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Նշված քաղաքացիներին պաշտոնի նշանակելիս շնորհվում է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ նրանց առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

(63-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։