Գլուխ 5 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Հոդված 22. ՆՊԱՍՏՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ, ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 22. ՆՊԱՍՏՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ, ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ոստիկանության ծառայողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում ոստիկանության ծառայողին վճարվող նպաստի չափն ու վճարման կարգը սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով: