Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-22-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-12-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 14. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2019-12-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

2. Ոստիկանության պետի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ Ոստիկանության պետի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը:

Առանց սույն մասով նախատեսված պաշտոնի նշանակելու պայմանների՝ ոստիկանության մասնագիտացված հանձնաժողովի եզրակացության հիման վրա ոստիկանության գլխավոր կամ ավագ խմբերի պաշտոններում կարող է նշանակվել ծառայողական գերազանց ցուցանիշներ ունեցող և անձնական (բարոյական) բարձր որակներով բնութագրվող ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության միջին խմբի պաշտոն: Մասնագիտացված հանձնաժողովի եզրակացությամբ պաշտոնի նշանակվելուց հետո ծառայողի վերապատրաստումը պարտադիր է: Մասնագիտացված հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Ոստիկանության պետի հրամանով:

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ հինգ տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:

(պարբերությունը հանվել է 19.05.14 ՀՕ-35-Ն)

3.1. Ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում առանձին մասնագիտություններով կարող են նշանակվել նաև համապատասխան մասնագիտության գծով բակալավրի որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները: Այդ մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանում է Կառավարությունը:

4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-218-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետևյալ առաջնահերթությամբ.

1) ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.

2) ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.

3) Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

7. Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացածների, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելուց հետո սահմանվում է վեցամսյա փորձաշրջան: Փորձաշրջանում գտնվող ոստիկանության ծառայողի՝ տվյալ պաշտոնին համապատասխանությունը ստուգվում է ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստման արդյունքներով և ուղղակի ղեկավարի դրական բնութագրի հիման վրա: Բնութագիրը պետք է պարունակի նվազագույն տեղեկություններ փորձաշրջանում գտնված անձի տրամաբանելու, քաղաքացիների, գործընկեր ծառայողների հետ շփվելու որակների, ծառայողական լիազորությունների իմացության և դրանք կիրառելու կարողության, ծառայողական կարգապահության վերաբերյալ: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանվում է Ոստիկանության պետի հրամանով:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական նախնական մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:

9. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

9.1. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:

10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հանրապետության նախագահի, Կառավարության, վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:

Կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:

Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն հոդվածի տասներորդ մասի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:

Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

11. Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., խմբ. 22.05.08 ՀՕ-45-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց.17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ., խմբ. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։