Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-22-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-12-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 15. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2019-12-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

4. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

5. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` թեստավորման և հարցազրույցի միջոցով:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ոստիկանության ծառայողները.

2) ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները կարող են ատեստավորվել վերադառնալուց երկու ամիս հետո:

7. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ոստիկանության ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է ոստիկանության պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: Ոստիկանության ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

9. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:

10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում և հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Ոստիկանության պետը: Ատեստավորման հանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան 1/4-ը կարող են լինել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների, որպես կանոն, տվյալ բնագավառի գիտական կոչում (աստիճան) ունեցող անձինք: Ելնելով ծառայության առանձնահատկություններից` Ոստիկանության պետը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

11. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

12. Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք` ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում` վերադասության կարգով:

13. Ատեստավորման արդյունքները և կայացված որոշումներն ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով սույն հոդվածի տասնմեկերորդ մասի 5-րդ կետին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

14. Սույն հոդվածի տասներեքերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

15. Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում:

(15-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, 11.06.09 ՀՕ-150-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, խմբ., փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։