Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 16. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 16. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն)
1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
Վերապատրաստում կարող են անցնել նաև ոստիկանության բարձրագույն և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
2. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
4. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:
(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն)