Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը
Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը
(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-63-Ն)
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`
- Ոստիկանության պետ,
- Ոստիկանության զորքերի հրամանատար,
- Ոստիկանության պետի տեղակալ.
2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`
- գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,
- գլխավոր վարչության պետի տեղակալ,
- վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ.
3) ոստիկանության ավագ պաշտոններ`
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ.
4) ոստիկանության միջին պաշտոններ`
- բաժանմունքի պետի տեղակալ,
- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,
- ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր, ավագ պարեկ,
- տեսուչ, օպերլիազոր, պարեկ.
5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`
- կրտսեր տեսուչ, կրտսեր պարեկ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:
2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է վարչապետը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
(4-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն, փոփ. 22.05.08 ՀՕ-45-Ն, 19.05.14 ՀՕ-35-Ն, լրաց., խմբ. 11.06.14 ՀՕ-63-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն)