Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-07-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-05-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 14. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

գործել է մինչև 2012-05-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

(2-րդ մասը 08.12.11 ՀՕ-333-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2019 թ.)

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն, մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը:

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում բացառիկ դեպքերում կարող են նշանակվել նաև այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը ութ տարի զբաղեցրել են ոստիկանության միջին խմբի պաշտոն, որից առնվազն վերջին երեք տարին` բաժանմունքի պետի տեղակալի կամ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսչի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոններ:

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն, մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ հինգ տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:

Քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի, քննչական վարչության պետի, քննչական վարչության պետի տեղակալի, քննչական բաժնի պետի, քննչական բաժնի պետի տեղակալի, քննչական բաժանմունքի պետի, քննչական բաժանմունքի պետի տեղակալի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի, ավագ քննիչի, քննիչի պաշտոններում կարող են նշանակվել միայն «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:

(3-րդ մասը մասնագիտական որակավորման մասով, բացառությամբ քննչական գլխավոր վարչության պաշտոնների 08.12.11 ՀՕ-333-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2017 թ.)

4. Ոստիկանության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օտարերկրյա պետության նմանատիպ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում:

(6-րդ մասը 08.12.11 ՀՕ-333-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2013 թ.)

7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում` որպես կանոն եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

(7-րդ մասը 08.12.11 ՀՕ-333-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2013 թ.)

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ոստիկանության ուսումնական հաստատությունում սահմանված կարգով անցել են եռամսյա ուսումնական փորձաշրջան: Ուսումնական փորձաշրջանի դրական արդյունքում նշված քաղաքացիներին շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած զինվորական կոչմանը համապատասխանող կոչում, և նրանք նշանակվում են ծառայության ոստիկանի կամ ունեցած կոչմանը համապատասխանող պաշտոնում:

(8-րդ մասը 08.12.11 ՀՕ-333-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2013 թ.)

9. Ոստիկանությունում կրտսեր և միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված քաղաքացիները, բացառությամբ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների, եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

(9-րդ մասը 08.12.11 ՀՕ-333-Ն օրենքի փոփոխությամբ ուժը կկորցնի 01.01.2013 թ.)

9.1. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:

10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:

Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն հոդվածի տասներորդ մասի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:

Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

(10-րդ մասի 1-ին պարբերությունը 08.12.11 ՀՕ-333-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2014 թ.)

11. Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., խմբ. 22.05.08 ՀՕ-45-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։