Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-02-04-ից մինչև 2017-12-02։Բացել գործող տեքստը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐԳլուխ 24 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 142. Վերահսկողության իրականացումը

գործել է մինչև 2017-12-02Բացել ARLIS-ում

Հոդված 142. Վերահսկողության իրականացումը

1. Վերահսկվողի կողմից սույն օրենքի, ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկը կարող է վերահսկողության արդյունքով համապատասխան վերահսկվողի վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնել այլ երկրի ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնին, որոնք անհրաժեշտ են նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձի՝ իր երկրում ստեղծված դուստր Ընկերության կամ տարածքային ստորաբաժանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ իր երկրում դուստր Ընկերության կամ տարածքային ստորաբաժանում ստեղծելուն համաձայնություն տալու համար՝ Կենտրոնական բանկի և տվյալ երկրի ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով:

Կենտրոնական բանկը կարող է սույն կետով սահմանված տեղեկությունները տրամադրել անգամ, եթե դրանք ապահովագրական կամ այլ գաղտնիք կազմեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։