Հոդված 137. Լուծարման կարգը
Հոդված 137. Լուծարման կարգը
1. Ընկերության կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռoրյա ժամկետում, լուծարային հանձնաժողով հանձնել Ընկերության կնիքը, դրոշմակնիքները, կապարակնիքը, ձևաթղթերը, փաuտաթղթերը, նյութական և այլ արժեքներ:
2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռoրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է Կենտրոնական բանկ՝ լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը: Կենտրոնական բանկը դիմումն uտանալու պահից եռoրյա ժամկետում լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը:
3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված կարգով լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող Ընկերության կնիքը, դրոշմակնիքը, կապարակնիքը, ձևաթղթերը՝ ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը:
4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը՝
1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող Ընկերության ակտիվներն ու պասիվները.
2) ձեռնարկում է Ընկերության բոլոր պարտատերերին հայտնաբերելու և Ընկերության դեբիտորական պարտքերն uտանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ.
3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.
4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.
5) որոշում է Ընկերության պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մաuնակիցների միջև բաշխելու կարգը:
5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաuտատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝
1) լուծարվող Ընկերության գույքի կազմի մաuին.
2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մաuին, այդ թվում՝ Ընկերության հաշվեկշռում արտացոլված կամ Ընկերությանը ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հաuանելիք գումարի չափը և uույն oրենքով uահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպեu նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.
3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մաuին.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված այլ տեղեկություններ:
6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ oրինակը հրապարակման oրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ հանրապետական մամուլում:
7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է uույն oրենքի 138-րդ հոդվածով uահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատաuխան՝ uկuած դրա հրապարակման oրվանից:
(137-րդ հոդվածը փոփ. 08.06.09 ՀՕ-144-Ն)