Հոդված 111. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը
Հոդված 111. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը
1. Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը՝ միայն սույն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է:
2. Այն անձինք կամ կազմակերպությունները, բացառությամբ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի, Բյուրոյի, որոնց ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել դրանց ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունեն այդ տեղեկությունները տրամադրելու: Կենտրոնական բանկն իրավունք չունի պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին կամ որևէ այլ անձի տրամադրելու ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց և Բյուրոյի վերահսկողության կապակցությամբ վերջիններիս հաճախորդների (Բյուրոյի անդամների հաճախորդների) վերաբերյալ իրեն հայտնի դարձած ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
(111-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)