Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ

Հոդված 23. Ընկերության ղեկավարների նկատմամբ պահանջները

գործել է մինչև 2012-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 23. Ընկերության ղեկավարների նկատմամբ պահանջները

1. Ընկերության ղեկավար կարող է լինել ցանկացած գործունակ անձ, որը՝

1) համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին.

2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն.

3) դատավճռով զրկված չէ ֆինանuական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքuային, առևտրային, տնտեuական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

4) ճանաչված չէ uնանկ և չունի չմարված (չներված) պարտավորություններ.

5) անցյալում չի կատարել այնպիuի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիu եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպեu Ընկերության ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել Ընկերության գործունեության համապատաuխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության uնանկացմանը կամ ֆինանuական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

6) քրեական գործով ներգրավված չէ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

2. Ընկերության խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ Ընկերության գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպեu նաև այլ Ընկերության խորհրդի նախագահ կամ անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ այն դեպքերի, երբ երկու Ընկերություններից մեկը մյուսի դուստր կամ մայր ընկերությունն է:

3. Ընկերության գործադիր տնoրենը, գործադիր տնoրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնoրինության անդամները, ներքին աուդիտի uտորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միևնույն Ընկերությունում զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ Ընկերությունում լինել ղեկավար կամ այլ աշխատակից: Բացի գիտական, մանկավարժական և uտեղծագործական աշխատանքներից, սույն մասում նշված անձինք կարող են վճարովի այլ աշխատանք կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:

4. Պատասխանատու ակտուարը տվյալ Ընկերությունում կամ այլ ֆինանսական կազմակերպությունում, բացի ակտուարի պաշտոնից, չի կարող զբաղեցնել այլ պաշտոն: Ընկերությունում պատասխանատու ակտուար աշխատող անձն այլ Ընկերությունում պատասխանատու ակտուարի գործառույթներ կարող է իրականացնել միայն այն Ընկերության խորհրդի համաձայնության առկայության դեպքում, որում (որոնցում) նա հանդիսանում է պատասխանատու ակտուար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։