Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-02-04-ից մինչև 2017-12-02։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸԳլուխ 21 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 126. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվության ստացման հայտի բավարարումը կամ մերժումը

գործել է մինչև 2017-12-02Բացել ARLIS-ում

Հոդված 126. Ապահովագրական պորտֆելի փոխանցման թույլտվության ստացման հայտի բավարարումը կամ մերժումը

1. Կենտրոնական բանկն ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարում կամ մերժում է դիմումը ներկայացնելու պահից` 60-օրյա ժամկետում:

2. Կենտրոնական բանկը մերժում է ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը, եթե`

1) սույն օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տեղեկություններ.

2) ապահովագրական պորտֆելի փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքները կամ օրինական շահերը.

3) ապահովագրական պորտֆելի փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել փոխանցող կամ ստանձնող Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը.

4) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ապահովագրական պորտֆելի փոխանցման դեպքում ստանձնող Ընկերությունը չի բավարարի սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.

4.1) ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելում ընդգրկված որևէ ապահովագրության դասով (ձևով) ապահովագրություն իրականացնելու իրավունք չունի.

5) ապահովագրական պորտֆելի փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

3. Կենտրոնական բանկն ապահովագրական պորտֆելի փոխանցման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը կայացնելու պահից` հնգօրյա ժամկետում, պարտավոր է իր որոշման մասին ծանուցել դիմումը ներկայացրած Ընկերություններին, ինչպես նաև այդ որոշումը տեղադրել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

(126-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։