ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
07 մայիսի 2026 թ. N 562-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h.551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն հայ ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի կոնցեպտուալ քանդակների տեղադրմանը Երևան քաղաքի Միսաք Մանուշյանի անվան պուրակում՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. մայիսի 7
Երևան
Հավելված
Երևանի ավագանու
2026 թվականի մայիսի 7-ի
N 562-Ա որոշման